Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ներկայացնելով իր տեսակետը քաղաքական գործընթացների վերաբերյալ․ «Մեր երկրի ղեկավարը Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ ձեռք ձեռքի տված ոչնչացնում է մեր պետականությունը։ Նա փորձում է համոզել մեր ժողովրդին, որ հող տալով կարող է հասնել խաղաղության։ Նա զբաղված է ստախոսությամբ, խոսում է, որ Թուրքիան կարող է հարվածել Արմավիրին, այո, կարող է, եթե այնտեղից դուրս գան ռուսական զորքերը։ Հավատացեք, քանի այնտեղ ռուսական կողմն առկա է, նրանք թույլ չեն տալու Թուրքիային որևէ քայլ կատարի հայկական սահմանի ուղղությամբ։ Մեր երկրի ղեկավարը պատրաստվում է հանձնել հողեր՝ առանց դրանց դիմաց որևէ բան ստանալու, հավատացեք, որ բոլոր պահանջներին զիջելու է․ փակելու է ատոմակայանը, այդ չորս գյուղերն է տալու և Սյունիքի այսպես կոչված միջանցքն է ապահովելու»,- ասել է Արշակ Կարապետյանը՝ կոչով դիմելով զինվորականներին՝ նահանջի հրաման ստանալու դեպքում պահանջել գրավոր հրաման, քանի որ ՀՀ ոչ մի քաղաքացի, անգամ երկրի ղեկավարը, իրավասություն չունի միայնակ որոշում կայացնելու՝ այս կամ այն գյուղը հանձնելու վերաբերյալ։ |
«Փակելու է ատոմակայանը, չորս գյուղերն է տալու և Սյունիքի, այսպես կոչված, միջանցքն է ապահովելու»․ Արշակ Կարապետյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet