Նկարում Փակ Շուկայի հին և նոր պատկերն է: Չգիտեմ ինչ ասեմ, երևի թե սա է ամենաճիշտ գնահատականը`ԱՐԱ ԴԵ ԼԱՎ ԷԼԻ: Ուրեմն ձեր կարծիքով Փակ Շուկայի բնօրինակի (դե որովհետև չինական «պոդդելկա» է ) ճարտարապետը չէր ֆայմում երկրորդ հարկ գցեր, որ առևտուր անելու տեղը շատանա: Ուղղակի ի տարբերություն էսօվրա այս կառույցի «պրառաբի» ( ճարտարապետ կոչվելու իրավունք չունի), բնօրինակի ճարտարապետը Երևանն էր կառուցում, ոչ թե «Երևան Սիթի»-ն:
Հ.Գ. Լավ առաջարկ ունեմ, այս նույն պրինցիպով կարելի է վերանորոգել մեր բոլոր եկեղեցիները: Երկրորդ հարկ են գցում, որ միաժամանակ երկու կամ երեք կնունք ու հարսանիք անեն: Կազմակերպելը հաստատ պրոբլեմ չի, քանի որ ինչպես հասկացանք Սամվել Ալեքսանյանը Կտրիճ Ներսեսյանի հետ լավ էլ մոտիկ ա, կարողանում ա եկեղեցու դռները բացի-փակի, երբ ուզում ա:
Լուսանկարն ու գրառումը դերասան Հայկ Մարությանի /Կարգին Հայկո/ ֆեյսբուքյան էջից: