▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողնաշարի և սրտի խնդիրներ ունեցող 13-ամյա Կառլենի երազանքը Մխիթարյանին հանդիպելն էր

Երեկ երեկոյան կատարվեց 13-ամյա Կառլեն Գասպարյանի երազանքը՝ նա հանդիպեց Հենրիխ Մխիթարյանի հետ: Ֆուտբոլը Կառլենի տարերքն է, իսկ նրա սիրած ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է: Հայաստան-Բելառուս խաղի համար հայաստան ժամանած Հենրիխ Մխիթարյանն ու Կառլենը միասին ֆուտբոլ են խաղացել, որից հետո Մխիթարյանը խորհուրդներ է տվել նրան՝ ինչպես ավելի լավ խաղալ ֆուտբոլ: Կառլեն Գասպարյանը հազվադեպ հանդիպող Թրիչեր Քոլինզի հիվանդություն ունի, որի հետևանքով առաջացել են ողնաշարի, սրտի հետ կապված խնդիրներ: Տեսողության և լսողության համար վիրահատություններ արդեն տարել է: Մխիթարյանը իմացել է, որ բժիշկները թույլ չեն տալիս Կառլենին ֆուտբոլիստ դառնալ և ասել է, որ ամենակարևորը լավ մարդ դառնալնէ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее