«Բոլոր նրանց համար, ովքեր մինչև հիմա դեռ չեն տարբերում նվերը սեփական քրտինքով, արյունով վաստակածից...Ապրի Գոռը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը` անդրադառնալով Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանի հայտարարությանը:
«Դա բարեգործություն չէ, ես ստացել եմ այդ տունն իմ արդյունքի համար: Ես քիչ բան չեմ արել մեր երկրի համար, ինձ թվում է, որ ես արժանի եմ այդ ամեն ինչին: Սա ո՛չ բարեգործություն է և ո՛չ էլ նվեր է: Սա իմ բարձրացրած արդյունքին համապատասխան պարգև է»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել էր Գոռ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Գյումրիում 4-սենյականոց բնակարան է ստացել: