▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են նոր նախարարները

Armtimes.com-ը գրում է.

Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր մի քանի նախարարներ են նշանակվել:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին փոխարինել է Իգնատի Առաքելյանը:

Համաձայն կենսագրական տվյալների՝ Առաքելյանը ծնվել է 1972 թ.-ին,  անկուսակցական է, ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուների։ 1998-թ-ից մինչ այսօր աշխատել է Երեւանի կոնյակի գործարանում, նախ՝ փորձագետ, ապա հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն:

Փորձեցինք զրուցել նորանշանակ նախարարի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց կինը՝ ասելով, որ հեռախոսն իր մոտ է: Մեր հարցին՝ այդ նշանակումը սպասելի՞ էր արդյոք իրենց համար, նախարարի կինն ասաց, որ չի ուզում որեւէ բան խոսել.

«Ներողություն եմ խնդրում, բայց չեմ ուզում պատասխանել հարցերին»,- ասաց նա:

Նկատենք, որ Սերգո Կարապետյանի պաշտոնանկությունը սպասելի էր, այդ մասին մամուլը գրել էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականից անմիջապես հետո:

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին փոխարինել է Վահան Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը ծնվել է 1962 թ., անկուսակցական է։ 1984 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի 1 երեխա։

1984 -2000 թվականներին աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում` ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ:

2000-2006 թթ.- «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն

2006 - 2006 թթ.- «Արմենթել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն

2006 - 2010 թթ.- «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ

2008 - 2012 թթ.-  «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ

2012 - 2016 թթ.-  «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանին փոխարինել է Աշոտ Մանուկյանը:

Մանուկյանը ծնվել է 1968 թվականի ապրիլի 8-ին, անկուսակցական:

Կրթություն է ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական եւ ամերիկյան համալսարաններում:

Որակավորումը` ինժեներ-մեխանիկ, գործարար կառավարման մագիստրոս
Գիտական աստիճանը` տնտեսագիտության թեկնածու 2001 թ.-ին, տնտեսագիտության դոկտոր  2008 թ.-ին:
Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:
Մասնագիտական վերապատրաստում` Հարվարդի համալսարան, ԱՄՆ, «Շահերի վրա հիմնված բանակցային սկզբունքներ» 2006 թ.
Հանրային կառավարման թագավորական ինստիտուտ, Լոնդոն, «Կառավարման ժամանակակից մեթոդներ եւ ռազմավարության մշակում» 2002 թ.
Տոկիոյի համալսարան, «Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման սկզբունքներ» 1999 թ.
ՀԲ եւ ԱՄՀ Վիեննայի միացյալ ինստիտուտ, «Ֆինանսական միջնորդություն» 1997-1998 թթ.
Պրահայի Կալռի համալսարան, «Գործարար որոշումների  միկրոտնտեսագիտական մոդելավորում» 1997 թ.
Անգլիայի բանկի ուսումնական կենտրոն, Լոնդոն, «Կենտրոնական բանկի կազմակերպումը» 1996 թ.
Ռիգսբանկ, Ստոկհոլմ, Շվեդիա, «Բանկային վերահսկողության մարտահրավերները» 1996 թ.
Զինապարտությունը, զինվորական կոչումը` զինապարտ է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее