Wnews.am-ը գրում է.
Կայքը շարունակում է ներկայացնել հայ հայտնի եւ հեղինակավոր անձանց զավակներին։ Այս անգամ ներկայացնում ենք արտերկրում գործունեություն ծավալող հայ գործարարների զավակներին։
Միլիարդատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, ով Forbes-ի ցուցակում իր $4 մլրդ կարողությամբ զբաղեցնում է 26-րդ տեղը, ունի երեք զավակ. երկու որդի եւ մեկ դուստր։
«Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- խոստովանում է Սամվել Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը, վերջերս հայտնվել է «ForbesWoman» ամսագրի շապիկին, հանդիսանում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչը։
Տաթեւիկ Կարապետյանն արդեն վեց տարի է, ամուսնացած է։ Նրա ամուսինը եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։Նրանք ունեն որդի։
Սամվել Կարապետյանի ավագ որդին Սարգիսն է։
Նա եւս աշխատում է իր հոր ընկերությունում եւ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։
2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։
Վերջերս տեղի ունեցավ Սարգսի նշանդրեքը։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes-ի ցուցակում «Մագնիտ» խանութների ցանցի եւ «Կրանսոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկիյը (Հարությունյան) զբաղեցնում է 219-րդ տեղը։
Սերգեյն իր ռուս կնոջից ունի դուստր՝ Պոլինան։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում