Wnews.am-ը գրում է. Շարունակում ենք ներկայացնել հայ հայտնի եւ հեղինակավոր անձանց զավակներին։ Այս անգամ ներկայացնում ենք արտերկրում գործունեություն ծավալող հայ գործարարների զավակներին։
Միլիարդատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, ով Forbes-ի ցուցակում իր $4 մլրդ կարողությամբ զբաղեցնում է 26-րդ տեղը, ունի երեք զավակ. երկու որդի եւ մեկ դուստր։
«Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- խոստովանում է Սամվել Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը, վերջերս հայտնվել է «ForbesWoman» ամսագրի շապիկին, հանդիսանում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչը։
Տաթեւիկ Կարապետյանն արդեն վեց տարի է, ամուսնացած է։ Նրա ամուսինը եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։Նրանք ունեն որդի։
Սամվել Կարապետյանի ավագ որդին Սարգիսն է։
Նա եւս աշխատում է իր հոր ընկերությունում եւ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։
2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։
Վերջերս տեղի ունեցավ Սարգսի նշանդրեքը։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes-ի ցուցակում «Մագնիտ» խանութների ցանցի եւ «Կրանսոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկիյը (Հարությունյան) զբաղեցնում է 219-րդ տեղը։
Սերգեյն իր ռուս կնոջից ունի դուստր՝ Պոլինան։
20-ամյա Պոլինայի ունեցվածքը գնահատվում է շուրջ 9 մլրդ դոլար։
Նա սովորում է Կուբանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։
Հայ միլիարդատեր Դանիլ Խաչատուրովը, ով հանդիսանում է «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահը, ունի շուրջ 1.6 մլրդ կարողություն։ Նա ամուսնացած է եղել երկու անգամ եւ ունի երկու զավակ՝ որդի եւ դուստր։
Իր առաջին կնոջից՝ Աննայից, Դանիլ Խաչատուրովն ունի որդի։ Իսկ Խաչատուրովի երկրորդ կինը՝ հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն, նրան դուստր է պարգեւել։
Նրանց դուստր Վասիլիսան այժմ տասը տարեկան է։
95 մլրդ դոլարի կարողության տեր հայ գործարար, Ռուսական Սբերբանկի վարչության նախագահի խորհրդական, ՍԿՈԼԿՈՎՈ մոսկովյան կառավարման դպրոցի նախկին նախագահ, BRICS Business Magazine խմբագրական խորհրդի նախագահ, բարերար Ռուբեն Վարդանյանն ունի չորս զավակ։
Նրա ավագ որդու անունը Դավիթ է։ Ամուսինները գտնում են, որ երեխաներին պետք է սովորեցնել իրենց վրա վերցնել ռիկսը եւ կարողանալ տղամարդկություն ունենալ դուրս գալ հարմարավետության գոտուց։
«Օրինակ որդուս համար նորմալ էր մեկնել Ֆրանսիայի ֆուտբոլային ճամբար, որտեղ ոչ ոք ռուսերեն կամ անգլերեն չէր խոսում։ Մինչ այդ նա շատ վատ էր տիրապետում ֆրանսերենի, իսկ դրանից հետո ազատ խոսում է այդ լեզվով։ Իսկ դուստրը իսպաներեն սկսեց խոսել Իսպանիայի Գալիսիա քաղաքում վինդսերֆինգի ճամբար մեկնելուց հետո։
Նրանց ավագ զավակներն արդեն իրենցից առանձին են ապրում։
«Ռեսո» ապահովագրական ընկերության նախագահ, հայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը, ում կարողությունը գերազանցում է մեկ մլրդ դոլարը, ունի հինգ զավակ։
Վերջերս կայացավ նրա դստեր Իյայի հարսանիքը։
Ճոխ հարսանիքը, որի դիմաց վճարել է 56-ամյա օլիգարխը, անց է կացվել Թբիլիսիի Ambasadori in Kachreti հյուրանոցում։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում