▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են եւ ինչով են զբաղվում ՀՀԿ-ական պատգամավորների կանայք

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորների կանանց.

գալուստ

ԱԺ նախագահ, «Հանրապետական»կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կինը Ժաննա Աղաբաբյանն է։ Վերջինս Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է։ Տիկին Աղաբաբյանի հայտարարագրում նշված է, որ ունի 123 մլն 433 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմում է 27 մլն 615 հազար դրամ։

lili

ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ  Էդուարդ Շարմազանովի կինը Լիլիթ Դավթյանն է։ Նա ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։ Լիլիթ Դավթյանը ղեկավարում է Henaran.am կայքն ու համանուն մամուլի ակումբը։

Լիլիթ Շարմազանովը հայտարարագրել է 4 մլն 907 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 907 հազար դրամ։

1433452868

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կինը Աննա Տեր-Մովսիսյանն է։

Նա հայտարարագրել է 2500ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտը կազմում է 1մլն 177 հազար դրամ։

 

578584_1382904478651663_1165065550_n

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կինը Աննա Աղաբաբյանն է։ Նա սովորել է տեխնիկումում տրիկոտաժի մասնագիտությամբ եւ աշխատել «Անուշ» ֆաբրիկայում։ Նա Աշոտ Աղաբաբյանին երեք զավակ է  պարգեւել։

qavorner_1

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի կինը Գայանե Արսենյանն է։ Նա հայտարարագրել է 688 մլն 376 հազար դրամ։  Նրա տարեկան եկամուտը կազմում է 638 հազար 792 դրամ։

Ի դեպ, Աշոտ եւ Գայանե Արսենյանները Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանի եւ իր տիկնոջ  հարսանիքի կնքահայրն ու կնքամայրն են։

karen

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի կինը Լուսինե Զաքարյանն է։ Նա պատգամավորին որդի է պարգեւել։

 

138

ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի կինը` Մանուշակ Վահանի Երիցյանը, մասնագիտությամբ բժիշկ է։ Նա ծնվել է Երևանում 1956թ. հունվարի 25-ին ինժեների և մանկավարժի ընտանիքում: 1973թ ոսկե մեդալով ավարտել է Երևանի Բելինսկու անվան դպրոցը, նույն տարում ընդունվել ԵրՊԲԻ: Գերազանցությամբ է ավարտել բուհը:

Մանուշակ Երիցյանը 1999թ. ապրիլից առ այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնի տնօրենն է, որը «Արաբկիր» բժշկական համալիրի ամբուլատոր վերականգնողական բաժանմունքն է:

Մանուշակ Երիցյանը հայտարարագրել է 47 մլն 320 հազար դրամ,  12 հազար ԱՄՆ դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմում է  87 մլն 559 հազար դրամ։

72

ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանի կինը Աննա Գասպարյանն է։ Վերջինս Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն է։ Աննա Գասպարյանն ավարտել է ՀՊՄՀ-ն։ Նա պատգամավորին երկու դուստր է պարգեւել։ Աննա Գասպարյանը հայտարարագրել է 25 մլն 200 հազար դրամ, 52 հազար դոլար եւ 133 հազար եվրո։

նն1

ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կինը Նազիկ Ամիրյանն է։Նա կոչումով գնդապետ է եւ գեներալի հետ ծանոթացել են հենց մարտի դաշտում։ Նազիկ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանին պարգեւել է երեք զավակ։

10672207_10206386199037486_4635341165349803247_n

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի կինը Սվետլանա Զաքարյանն է։ Նրանք ունեն դուստր եւ որդի։

1919438_10150180409432576_4766539_n

ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի կինը Նանե Աճեմյանն է։ Նա մասնագիտությամբ լրագրող է, աշխատում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում։ Նա հայտարարագրել է 825 հազար դրամ,  տարեկան եկամուտը կազմում է 4 մլն 908 հազար դրամ։

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее