▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ովքե՞ր են Արթուր եղբայրները»․ Արուսյակ Ջուլհակյան

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքայն գրառումը․ ««Սրբազան» պայքարն օրեցօր էլ ավելի է «սրբազնանում»: Տաճարի և ոգու հաղթանակի շարքերն են համալրել 2000-ականներին աֆրիկյան երկրներում՝ մասնավորապես Քենիայում և Ռուանդայում մեծ աղմուկ հանած Արթուր «եղբայրները»:


Չեմ կարող չհամաձայնվել ընդդիմության կղերական առաջնորդի հետ. «քենիացի» Արթուր «եղբայրները» իսկապես շատ հետաքրքիր հայորդիներ են: Այս կարծիքը կիսում է նաև Քենիայի խորհրդարանի երբեմնի խոսնակ Ֆրենսիս Օլե Կապարոն: «Իսկապես նրանք հետաքրքիր մարդիկ են»,- ասել է վերջինս՝ ըստ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչի՝ Վիկիլիքսում տեղ գտած գաղտնի նամակագրության:
News.am կայքի 2011թ. մի հրապարակման մեջ, մասնավորապես, գրված է. «Ամերիկացի դիվանագետի գրագրության համաձայն՝ «վարձու մարդասպաններին» Քենիա են բերել և պաշտպանել այդ երկրի կառավարության մոտ կանգնած անձինք։
Քենիայում իշխանական ուժերի անունից աշխատող զինված օտարերկրացիների ներկայությունը շատերին է անհանգստացրել:
Ամերիկացու խոսքով՝ նրանց Քենիա ժամանումը համընկել է ԿՈԿԱԻՆԻ հսկայական քանակության տարանցման ժամանակահատվածի հետ։ «Ոմանք կարծում են, որ հենց այս արտասահմանցիներն են մեծ դեր խաղացել 2004թ-ին Քենիա կոկաինի ներկրման մեջ, որը հետագայում հայտնաբերվել էր, իսկ այժմ նրանք վերադարձել են, որպեսզի վախեցնեն կառավարությանը ապօրինի գործողությունների մեջ մեղադրող նյութերի հրապարակման մտադրություններ ունեցող հակառակորդներին: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին և Արթուր Մարգարյանին մոտ 6 տարի առաջ մեղադրանքներ էին առաջադրվել Ռուանդայում հեղաշրջման կազմակերպման փորձի համար։ Ռուանդական աղբյուրները նրանց ներկայացրել են, որպես «Արթուր եղբայրներ»:
Նույն «եղբայրներին» ժամանակին անդրադարձել է նաև Ազատություն ռադիոկայանը:
«Քենիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ռեյլա Օդինգան հայազգի եղբայրներին մեղադրել է, թե նրանք որպես վարձկաններ օգտագործվել են Քենիայի իշխանությունների կողմից որոշ լրատվամիջոցների վրա հարձակումներ գործելու համար: Եղբայրները նաև պնդել են, թե Հայաստանի նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ազգականներից են: Իսկ Արթուր Սարգսյանը հայտարարել է, թե ինքը Հայաստանի նախագահության թեկնածու է և ոսկու ու թանկարժեթ քարերի բիզնեսով է զբաղվում Ասիայում եւ Աֆրիկայում: Գերմանական ԴՊԱ գործակալության վկայությամբ, Արթուր Սարգսյանը նաև պնդել է, թե ընդդիմության առաջնորդ Օդինգան իրենից պարտքով մեկուկես միլիոն դոլար է վերցրել, որպեսզի այդ փողով ընդդիմությունը կարողանա պառլամենտում անվստահություն հայտնել Քենիայի նախագահ Մվայի Քիբաքիի կառավարությանը»:
Հայրենական մամուլի ուշադրության կենտրոնում «եղբայրները» կրկին հայտնվել են 2023թ. սեպտեմբերին, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:
Մասնավորապես՝ 2023թ. սեպտեմբերի 13-ին irakanum.am-ը գրել է.
«Օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ հայտնի Արթուր եղբայրներից։ Պարզվում է նրանք Հայաստանում են ու կանգնած են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի՝ Ժողովրդավարական համախմբում կուսակցության կողքին։ Սա պարզ է դառնում լուսանկարներից, որտեղ Արթուր եղբայրները (Արթուր Մարգարյան, Արթուր Սարգսյան) քարոզարշավի ժամանակ կանգնած մտերմիկ զրուցում են կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի հետ, ընդ որում ՝ առաջին անգամ չէ, որ նրանք ներկա են Ժողովրդավարական համախմբում կուսակցության քարոզարշավին։
Թե ովքեր են Արթուր եղբայրները՝ շատերը կհիշեն նրանց դեռ 2000-ականներից, երբ միջազգային մամուլը ողողված էր Քենիայում նրանց իրականացրած հեղաշրջման մասին լուրերով Արթուր եղբայրները Քենիա էին գնացել, ոստիկանությունում բարձր պաշտոնի նշանակվել ու ստացել հատուկ VIP թույլտվություն միջազգային Ջոմո Կենիատի օդանավակայանի հատուկ տարածքներ մուտք գործելու համար։ Արթուր եղբայրները կանգնած եղել Քենիայում իրականացած քաղաքական անհնազանդությունների, հայտնի «Standard Group» տպարանի վրա իրականացված օպերացիայի հիմքում»:
Այո, այո, սիրելի հայրենակիցներ, դուք չեք սխալվում: Խոսքը նույն այն Սուրեն Պետրոսյանի մասին է, որն ամենուր, ժիլետը հագին (հագուստի մաս, որը նույնիսկ Կարեն Կարապետյանին չօգնեց), ուղեկցում է ընդդիմության կղերական առաջնորդին:
Թվում էր, թե Քենիայում և Ռուանդայում վերը նշված «շատ հետաքրքիր հայորդիների» ձախողած հեղաշրջման փորձերը դաս կլինեն ընդդիմության կղերական առաջնորդի և վերջինիս ժիլետով համհարզի համար, և «եղբայրները» գոնե միայն կոկաինի հետ կապված գործերում կդիտարկվեն (ըստ վիկիլիքսի իհարկե), բայց ավաղ: Վերջիններս չեն հանձնվում: Նրանց ակնհայտորեն դուր է գալիս հայտնի ասույթը.
«Մի հանձնվիր, խայտառակվիր մինչև վերջ:
Հ.Գ. «Սրբազան» տեսանյութը՝ ստորև, իսկ վերը նշված հրապարակումների հղումները մեկնաբանություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее