Այսօր երգչուհի Իրինա Հարությունյանի ծննդյան օրն է: Asekose.am-ը այս առիթով խոսել է երգչուհու հետ, ով նշեց, որ թեև չի ցանկացել նշել տարեդարձը, սակայն դեռ կեսգիշերից սկսած զերծ չի մնացել բազմաթիվ շնորհավորանքներից, բարեմաղթանքներից ու անակնկալներից:
«Երեկոյան ժամը 00:00-ին իմ աշխատանքի վայրում հավաքվել էին ինձ շատ հարազատ մարդիկ՝ ընկերներս, գործընկերներս, բալիկներս ու մայրս, նրանք անակնկալ էին պատրաստել ինձ համար: Չէի սպասում իրականում, սակայն չեմ կարող թաքցնել, որ մեծ ոգևորություն ապրեցի: Չեմ ցանկանում նշել ծննդյանս օրը, աշխատելու եմ: Աշխատանքի վայրում գործընկերներիս հետ կնշեմ օրս»:
Այն հարցին՝ արդյո՞ք սպասում է իր ծննդյան օրվան և իր ո՞ր տարեդարձն է ամենից շատ առանձնացնում, վերջինս նշեց.
«Ես իմ բոլոր տարեդարձներն էլ շատ սիրում եմ ու հիշում եմ դրանցից յուրաքանչյուրը, սակայն չեմ սպասում, քանի որ չեմ ցանկանում մեծանալ (ժպտում է):Այս տարիքում ակնկալիքներս ավելի շատ են, շատ երազանքներ ու նպատակներ ունեմ, որոնք պատրաստվում եմ իրականացնել:Ամենամեծ երազանքս մայրիկիս ու երեխաներիս միշտ առողջ ու իմ կողքին տեսնելն է»: