Օրեր առաջ համացանցում մեծ տարածում էր գտել մի փոքրիկի հոլովակ, ով արտասվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պատճառով, մեկնաբանելով «ինքը լավ մարդ ա»:
armdaily.am-ը գրում է, որ պարզել է, որ փոքրիկը հայ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի թոռնիկն է: Այն հարցին, թե ինչպես է վերաբերում կրտսեր Ռուբենի հոլովակին, Հախվերդյանը ասել է, որ ինքը չի օգտվում համացանցից.«Ես չգիտեմ էտ ինչով եք նայել ու ես ինչ գործ ունեմ իմ թոռնիկի վիդեոյի հետ»:
Իսկ, թե ինչպես է երգիչը վերաբերում վարչապետի հրաժարականին, պատասխանել է.«Ինձ բոլորովին չի հետաքրքրում իրա հրաժարականը, ես չգիտեմ ինչ մեխանիզմներով ա դա կատարվում, ես մենակ կողքից լսում եմ»:
Այն դիտարկմանը, որ իրեն չե՞ն հետքրքրում երկրի ներքաղաքական հարցերը, Հախվերդյանը նշել է, որ ոչ.«Ինձ մենակ իմ թոռնիկն ա հետաքրքրում, մնացածը բացարձակ հետաքրքրիր չեն»: