Armlur.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Թադեւոսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Ստորեւ ներկայացնում ենք Լիլիթ Թադեւոսյանի կենսագրությունը.
Ծնվել է 1978 թվականին Երեւան քաղաքում:
1993թ. ոսկե մեդալով ավարտել է Երեւանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել ու 1998թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտերը:
1998 թվականին ընդունվել եւ 2001թ. ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան:
2001թ. ԵՊՀ գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1998թ. մինչեւ 2012թ. հունիս ամիսը աշխատել է ՀՀ դատախազության համակարգում.
1998թ. դեկտեմբերից մինչեւ 1999թ. հունվար ամիսը` Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի դատախազության ստաժոր-քննիչ,
1999թ. հունվարից մինչեւ 2001թ. ապրիլ ամիսը` Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ,
2001թ. ապրիլից մինչեւ 2004թ. նոյեմբեր ամիսը` նույն դատախազության ավագ քննիչ,
2004թ. նոյեմբերից մինչեւ 2006թ. մայիս ամիսը` նույն համայնքների դատախազի օգնական,
2006թ. մայիսից մինչեւ 2007թ. նոյեմբեր` ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ,
2007թ. նոյեմբերից մինչեւ 2011թ. հոկտեմբեր` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,
2011թ. հոկտեմբերից մինչեւ 30.06.2012թ.` նույն վարչության ավագ դատախազ: Հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազության գիտա-մեթոդական խորհրդի անդամ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում