Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու հարսանիքն Է։ Սարգիսն ամուսնանում Է վրացուհու ՝ Սալոմե Կինցուրաշվիլու հետ։ Հարսանիքը տեղի Է ունենալու Մոսկվայում, հրավիրված Է հայ քաղաքական Էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ, պաշտոնյաներ։
Սարգիսն իր հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։
Սալոմե Կինցուրաշվիլին նույնպես հաղոջակ գործարար է և նրա հիմնադրած Buy by me ընկերությունը զբաղվում է աշխարհահռչակ բրենդների ապրանքների վաճառքով: