Ո՞վ է նա. Առաքյա՞լ, քյանդրբա՞զ, շառլատա՞ն.......թե «Սե՞ւ կոմիսար իր բոլոր անսահմանափակ իրաւունքներով»...Երեւանը գրավեց, անցավ Կիլիկիայի: Ես արդէն պատասխանել եմ այդ հարցին, քանի որ հիմնաւորապէս տեղեակ եմ Զօրի Բալայեանի ապազգային… կրկնում եմ՝ ապազգային գործունէութեան մեթոդին: Նա իսկապէս ոչ մի դէպքում իր նամակները չի գրել հանրապետութեան «դրածոների» հրահանգով կամ գիտութեամբ: Նա ղեկավարւում է Կենտրոնից: Նրան թելադրում են Կենտրոնից: Նրա թիկունքը Կենտրոնն է: Նրանից վախենում էին թէ Դեմիրճեանը, թէ Լենդրօշը եւ թէ Քոչարեանն ու հիմա էլ Սարգսեանը: Նա աւելի սարսափելի է, քան բոլոր չարիքները միասին եւ աւելի նողկալի «գործիչ» է, քան հայկական ամբողջ նողկալի աղբը… 1967 թուականից նա հաւատարմագրուած է Հայաստանի մէջ իբրեւ սեւ կոմիսար, իր բոլոր անսահմանափակ իրաւունքներով:
Աղբյուր`hishatakaran.livejournal.com