Մեծ Բրիտանիայի Սաութպորտ քաղաքում կայացել է «Միստր աշխարհ» գեղեցկության մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել Հնդկաստանի 27-ամյա ներկայացուցիչ Ռոհիթ Խանդելվալը: Վերջինս արդեն 2 տարի զբաղվում է մոդելային գործով, ինչպես նաև իր ուժերը փորձում է դերասանական ոլորտում:
Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
«Այնքան հպարտ եմ ինձ զգում այս կոչմանն արժանանալու համար»,- ասել է բարետես երիտասարդը` հույս հայտնելով, որ հաղթանակի փաստը շատ կուրախացնի իր համերկրացիներին: