▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ և ինչո՞ւ է սպանել գյումրեցի տարեց մորն ու որդուն

Hraparak.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ կեսօրին Գյումրու տնակային թաղամասերից մեկում հայտնաբերվել են 80-ամյա մոր եւ 60-ամյա որդու դիակները: Մոր եւ որդու մահը վրա էր հասել միաժամանակ: Դիակների վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել:Շրջանառվող լուրերի համաձայն՝ մահը վրա էր հասել սննդային թունավորումից, քանի որ սնվել էին փողոցում հայթայթած սնունդով: Դեպքով հետաքրքրված էին նաև Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները, ովքեր փորձում էին ճշտել դեպքի մանրամասներն ու հանգամանքները:

Ինչպես քիչ առաջ տեղեկացանք նշված կենտրոնի աշխատակիցներից, ոստիկանությունը պատրաստվում է դեպքի առթիվ հաղորդագրություն տարածել՝ հերքելով թունավորման վարկածը: Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ` դատաբժշկական փորձաքննության արդյունքներից պարզ է դարձել, որ մայր եւ որդի Հակոբյանների մոտ առկա են գանգուղեղային փակ վնասվածքներ, ինչից կարելի է ենթադրել, որ նրանց սպանել են՝ բութ գործիքով հարվածելով գլխի հատվածներին: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее