▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է «արաաա» -ն, Շուշա՜ն՝ Զինվորի մա՞յրը…

hraparak.am-ը գրում է. Կարդում եմ Շուշանի այս գրառումը ու դող եմ զգում՝ ու՞մ է արաաա ասում, ու՞մ…

Գուցե բառապաշար է,- փորձում եմ արդարացնել,- բայց ներսումս ինչ որ բան ընդվզում է՝ այս օրերի համար ո՜չ հարմար բառապաշար:

Կարելի է ասել, հորդորել, բայց մեղմ, չէ՞ որ այդ մայրերն են երկրին նման հերոսներ տվել… չէ՞ որ քո սիրտը, Շուշա՜ն, այդ մայրերի սրտից շատ ցավալ չի կարող…

Չնայած ցավում է, անկասկած: 

«Ինչի մասին եմ մտածու՞մ: Մտածում եմ՝ ինչքա՞ն կարելի է կենդանական բնազդներով ապրել, արաաա, ձեր երեխեքի կյանքը թանկ չի՞ ձեզ համար, ուրեմն ինձ համար է թանկ: Եթե չեք մասնակցում, մի՛ խանգարեք, ինչքա՞ն կարելի է զգուշացնել նայե՛ք: Ով ինտերնետ չունի ու որդի ունի բանակում, եթե հարևան տանը կա ու կարդացել եք, զգուշացրեք իրենց, միայն իրար հետ ենք ուժեղ, միայն իրար հետ ենք հաղթող»:

Հասմիկ Բաբաջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее