▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ Հայաստանի իշխանությունը տեղյակ լինի, որ Ժիրայր Սեֆիլյանը մենակ չէ

lragir.am-ը գրում է. Ազատամարտիկ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանն է անդրադարձել Արցախյան պատերազմի վետերան, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը: 

«Հայաստանի քաղաքական վերնախավը և անձամբ Սերժ Սարգսյանն ըստ երևույթին հրահանգ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից, որպեսզի չեզոքացնի այն մարդկաց, ովքեր ապահովում են ժողովրդի անվտանգությունն Արցախում, Նախիջևանի սահմանի վրա: Ռուսաստանի ու Ադրբեջանի համար այս մարդիկ ամենավտանգավոր մարդիկ են», ասաց Բադասյանը: 
Ինչ վերաբերում է Սեֆիլյանի մոտից զենք հայտնաբերելու մասին իրավապահների  հայտարարությանը, Վահան Բադասյանն ասում է, որ դա շինծու է: Այսօր, նրա խոսքով, օրինակ Էջմիածնի շրջանում հանցագործները զենքով վխտում են, սպանություններ են կատարվում, բայց նույնիսկ քրեական գործեր չեն հարուցվում: 
«Հանցագործություններ են կատարվում հանրապետության տարբեր շրջաններում, բայց նույնիսկ քրեական գործեր չեն հարուցվում: Այսօր, քան երբևէ ներքին ոսոխը խիստ վտանգավոր է դարձել ամբողջ հայության համար: Ժիրայր Սեֆիլյանի ձերբակայությունն ինչ որ առումով բանակին թիկունքից հարված էր: Բանակ, որը միակն է բոլոր կառույցներից, որը պաշտպանում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը մեր թշնամուց: Մոբիլ ռեսուրսը, որը պատրաստ է ոչ թե նկարվելով, այլ իրական ձևով պաշտպանել մեր հայրենիքը, այսօր խիստ հարված ստացավ թիկունքից», հավելեց Բադասյանը: 
Նա կոչ է անում բոլոր նրանց, ում համար երկիրը թանկ է, մեր անվտանգությունն ամեն ինչից վեր է, պաշտպան կանգնել Սեֆիլյանին: 
«Ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունը տեղյակ լինի, որ Ժիրայր Սեֆիլյանը մենակ չէ, մենք բոլորս կանգնած ենք նրա թիկունքին: Նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չէին Սեֆիլյանի քաղաքական հայացքների հետ, բոլորն էլ այսօր նրա հետ են»,- ասաց Վահան Բադասյանը: 
Իշխանություններին Վահան Բադասյանը կոչ է անում սթափվել, զերծ մնալ իրենց կեղտոտ որոշումներից ու քայլերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее