▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզբեկստանի նախագահի դստերը գաղտնի չեն սպանել. որդին հերքում է

Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի Քարիմովի թոռն անդարդարձել է տեղեկատվությանն այն մասին, որ իր մայրը՝ Գյուլնարա Քարիմովան մահացել է։ Պատասխանելով BBC-ի ուզբեկական ծառայության հարցին՝ Քարիմովայի որդին՝ Իսլամ Քարիմովը, հայտարարել է, որ իր մայրը ողջ է, սակայն մինչ օրս տնային կալանքի տակ է գտնվում։ Ընդ որում՝ տղան նշել է, որ իր քույրը՝ Իման Քարիմովան, արդեն ազատվել է տնային կալանքից, սակայն վերջինիս դեռևս արգելվում է դուրս գալ երկրից։

Նշենք, որ Գյուլնարա Քարիմովան 2014 թվականից փաստացիորեն գտնվում է տնային կալանքի տակ։ Մինչև 2013թ․ Քարիմովան եղել է հաջողակ գործարար։ Նրա վերահսկողության ներքո եղել են հեռուստաալիքներ, ռադիոկայաններ, հագուստի խանութներ։ Սակայն 2013թ․ նոյեմբերին նա զրկվել է ամեն ինչից՝ հոր հետ կոնֆլիկտի պատճառով։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության անանուն աղբյուրը տեղեկացրել էր, որ 44-ամյա Քարիմովային թունավորել են ու նոյեմբերի 5-ին հուղարկավորել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանը: Գերեզմանի տեղն իբրև հողին է հավասարեցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее