Գիշերը լարված է եղել Խորենացի փողոցում:
Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:
Իրավապահների տվյալներով՝ «Սասնա ծռերի» ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում
Քիչ անց հայտարարություն են տարածում «Սասնա ծռերը», որում ասվում է, որ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք՝ առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի:
Այդ ընթացքում ոստիկանությունը սկսում է Խորենացի փողոցից բերման ենթարկել քաղաքացիներին
Հայր եւ որդի Մանուկյանները վիրահատվում են Էրեբունի ԲԿ-ում. բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր:
Ըստ տեղեկությունների «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Վարուժան Ավետիսյանը ու ևս մի քանի անդամներ դեռևս ՊՊԾ գնդի տարածքում են:
Ազատություն ռադիոկայանի և a1plus-ի ուղիղ միացումները