▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշագրավ փաստեր Հայաստանի մասին. The Telegraph-ի անդրադարձը` Անկախության 25-ամյակի առթիվ

Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ ուշագրավ անդրադարձ է կատարել մեր երկրին՝ օտարերկրյա ընթերցողի համար ներկայացնելով 25 տպավորիչ փաստ հայերի և Հայաստանի մասին, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: 

 1. Հայերը գինեգործությամբ զբաղվող աշխարհում ամենահին ազգն են

Պարբերականը որպես ասվածի ապացույց է ներկայացնում 2011թ. «Արենի- 1» քարանձավային համալիրում գինեգործության արհեստի ավելի քան 6.000 տարվա պատմություն ունեցող վկայությունների հայտնագործությունը:

 

Archaeologists reckon wine has been quaffed here longer than anywhere else

 

2. Հայերը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած՝ աշխարհում առաջին ազգն են:

 

3. Հայաստանը հինավուրց վանքերի ու եկեղեցիների երկիր է

Պարբերականը նկատում է, որ Հայաստանում վանքերն ու եկեղեցիներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց շարքում ընտրել լավագույնը:

 

Exquisite churches, cathedrals and monasteries abound in Armenia

 

4. Շախմատը ներառված է հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում

 

5.«1915թ. Օսմանյան կայսրությունը կազմակերպել և իրագործել է 1.5 մլն հայերի համակարգված ոչնչացումը, որը հայտնի է որպես «Հայոց ցեղասպանություն»: Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ժխտում է Ցեղասպանության փաստը, սակայն աշխարհի 28 պետությունների կառավարությունները դարասկզբին տեղի ունեցած դեպքերը ճանաչել են որպես ցեղասպանություն»,-գրել է աղբյուրը:

 

The Armenian Genocide memorial complex is located in Tsitsernakaberd

 

6. Հայաստանի սահմաններից դուրս շատ ավելի հայ է ապրում, քան երկրում

«1915թ. դեպքերը ստիպել են միլիոնավոր հայերի գաղթել արտասահման ու հետագայում այնտեղ խոշոր համայնքներ ստեղծել»,-գրում է պարբերականը՝ հավելելով, որ Հայաստանի սահմաններից դուրս ապրում է մոտ 5.6 մլն հայ:

 

7.  Հայաստանը համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի՝ Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանների պատմական հայրենիքն է:

 

8. Հայերը հավատում են, որ Նոյյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան կատարին՝ չնայած, որ իրականացված բազմաթիվ գիտարշավների արդյունքում տապանն այդպես էլ չի հայտնաբերվել:

 

Could the icy flanks of Mount Ararat answer the mysteries surrounding Noah's Ark

 

9. Հայաստանի ազգային խորհրդանիշներից մեկը Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռն է, որը հայերը համարում են սրբազան:

 

10.  Հայաստանն ունի աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը` Երևանը, որը հայտնի է վարդագույն քաղաք անվամբ: 

Պարբերականը գրում է, որ Երևանը համարվում է աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկը, որը Հռոմից 29 տարով մեծ է:

 

No prizes for guessing why they call Yerevan the "Pink City"

 

11.  Հայկական կոնյակի անզուգական համը փորձողների թվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ում համար ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը Երկրորդ աշխարհամարտի տարիներին մի քանի տասնյակ արկղ հայկական կոնյակ է ուղարկել:

 

Churchill is known to have tucked away his fair share of Armenian cognac

 

12.  Հայ կանայք ամենասեքսուալն են ճանաչվել աշխարհում

ԱՄՆ-ում բնակվող 44.000 տղամարդու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքը եղել է ահա այսպիսին: Պարբերականը չի բացառում, որ արդյունքն առավելապես պայմանավորված է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ունեցած հաջողությամբ:

 

Image result for kim kardashian

 

13. Հայկական հացը՝ լավաշը, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների համաշխարհային ժառանգության ցանկում:

 

Bakers make Unesco-listed lavash in the traditional way

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее