Դերասան Հովհաննես Ազոյանն, անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Միանգամայն իրավացի եք պարոն Քոչարյան... պարզապես այս իրավիճակը ծնվել է մարտի 1-ից հետո.... հիմա չեմ ուզում մեղադրել «հետմահու» , կամ մի գուցե այն ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, դուք կգտնեք պատշաճ արդարացում (միգուցե).... բայց կուզեմ տեղեկացված լինեք , որ դա է հիմնական պատճառը, որն էլ իհարկե բերեց բարոյահոգեբանական և տնտեսական խորը դեպրեսիայի...չեմ խոսում նույնիսկ Ձեր ղեկավարած տարիների կառավարման մոդելի մասին, որի ընթացքում հարստացան ապագայի համար ոչ պիտանի մարդիկ , որոնց վրա, դժվար է կառուցել բարգավաճ երկիր...( չնայած նրան, որ այդ ժամանակ եմ ձեռք բերել ֆինանսական անկախությունս).... բայց երկիրը միայն իմ անձնական հաջողություններով չի սկսվում և ավարտվում.... իմ հաջողությունը կախված է հասարակության բարեկեցությունից..... որը իհարկե հիմա համար մեկ խնդիրն է.....մի խոսքով.... անվերջ կարող եմ գրել ինչ մտածում եմ,քննադաըել, հասկանալ, էվոլուցիայի մասին գիտելիքներիս պատճառով ըմբռնումով մոտենալ, սակայն դա արդեն ժամանակավրեպ է.....ուրախ եմ, որ փոխվել եք։ Հիմա մեզ սպասվում է աշխատելու ժամանակները, անցյալը վերլուծելու , ներողություն խնդրելու և երազանքներով լցվելու ու նպատակասլաց, դրանք ի կատար ածելու ժամանակները, և կարծում եմ մենք Ձեր աշխատունակության կարիքն էլ կունենանք.... հիմա միգուցե գրառմանս տակ Ձեր հասցեին վիրավորական բաներ կգրեն, սակայն մի հուսահատվեք, մի նեղացեք , տարանջատեք քննադատությունը հայհոյանքից, առողջ վերլուծեք.... ամենինչ դեռ առջևում է... մենք պետք է դառնանք քաղաքակիրթ երկիր, ես տեսնում եմ դա, երդվում եմ.... Ձեզ խիզախություն ու հաջողություն իմաստության գործերում)).... շարունակեք փոխվել ու երիտասարդանալ մտքով..... ամենինչ լավ կլինի մեր երկրի համար....
Հ.Գ.
Չէի ուզի , Տարիներ հետո, նույն տողերը ստիպված գրել նաև Սերժ Սարգսյանի համար..... հեռախոսս նստում է , թե չէ ավելի գրագետ կշարադրեի միտքս... ինչպես ,օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը))))»: