Ֆրանցիսկոս պապը կիսվել է հայաստանյան այցից իր տպավորություններով և շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Նա Twiterr-ի իր միկրոբլոգումմասնավորապես գրել է.
«Ուրախ եմ Հայաստան այցելելու համար: Մի երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, և շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար»:
Նշենք, որ Ֆրանցիսկոս պապի այս գրառումը հավանել է 4780 օգտատեր, կիսվել` 1990-ը:
Հավելենք, որ Հռոմի պապի թվիթերյան էջը գրանցվել է 2012-ի փետրվարին և 9 մլն 480 հազարից ավել հետևորդներ ունի: