PanARMENIAN.Net-ը գրում է, որ երբ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ ՀՀ անկախության օրվա առթիվ եերկոյան Հանրապետության հրապարակում կազմակերպված Նունե Եսայանի համերգին կառավարության պահուստային ֆոնդից 54 691 400 դրամ (կամ 134հազար 927 ԱՄՆ դոլար) է հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որոշել է պարզել, թե այս տարիներին ով ու ինչ գումարի դիմաց է համաձայնել ելույթ ունենալ / ունեցել Հայաստանում:
Ի դեպ, PanARMENIAN.Net-ը խոսել է նաև մասնագետների հետ ու պարզել, որ, ըստ մոտավոր հաշվարկների, Նունե Եսայանի համերգի կազմակերպչական մասի վրա (որտեղ ներառվում է նաև ամբողջ տեխնիկան, բեմը և այլ) ծախսվել է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում