Ամբողջ մարմնով փշաքաղվեցի՝ դիտելով այս տեսանյութը: Միայն զզվանք և ատելություն եմ զգում իշխանությունների հանդեպ: Ինչպես կարելի է այս օրվան հասցնել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց չեն խնայել հանուն հայրենիքի, ովքեր մեր հերոսներն են,մեր հենասյունը, մեր հպարտությունը: Ինչպես եք կարողանում հանգիստ քնել,խրախճանքների մասնակցել,երբ հերոսները՝իրական հերոսները,այսպիսի վիճակում են:Ում է պետք այս անկախությունը,երբ մարդիկ սովի մեջ են,երբ արտագաղթ է,երբ ազատամարտիկը իրեն՝ կոտրված և նվաստացած է զգում:
Ես ամաչում եմ Ձեր փոխարեն:Չնայած ամենամեծ մեղավորը մենք՝ինքներս ենք,որ թույլ ենք տվել,այսպես վարվել մեզ հետ:
Հ.Գ. Հարգելի ազատամարտիկներ,մենք Ձեզ հետ ենք: Խոնարհվում ենք Ձեր առջև և խնդրում չհուսալքվել, Դուք իրավունք չունեք ընկրկելու,թուլանալու: Դուք պարտավոր եք լինել մեր կողքին,որովհետև Դուք դա միշտ եք արել և հիմա ներքին թշնամիների դեմ չպետք է խեղճանաք,այլապես մենք դատապարտված ենք կործանման:
Արամ Դավթյանի գրառումը
Ֆեյսբուք