▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինական հեռուստատեսության ռեպորտաժը՝ Արցախի մասին

 

Ուկրաինական ictv հեռուստաընկերությունն իր ռեպորտաժներից մեկում անդրադարձել է Արցախի Հանրապետությանը։ Հատկանշականն այն է, որ ռեպորտաժում հեռուստաընկերությունը օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը՝ այդպիսով, ըստ էության, Արցախը ներկայացնելով որպես առանձին և անկախ պետություն։ 

Ռեպորտաժում համառոտ անդրադարձ է կատարվում ղարաբաղյան հակամարտության պատմությանը, այնուհետև հիշատակվում են 2016թ. ապրիլի 1-5 ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալված ռազմական գործողությունները: Լրագրողը զրուցել է նաև Ստեփանակերտի և Շուշիի բնակիչների, ինչպես նաև Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Երեքուկես րոպեանոց ռեպորտաժի ամբողջ ընթացքում տեսանյութի վերևի աջ անկյունում գրված է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ 

Հավելենք, որ 3 օր առաջ նույն հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել նաև Հայաստանի մասին:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее