«Երեկ Ստեփանակերտում բնությունը կատաղել էր. Ուժգին քամի, կարկուտ, սելավ ամառային օրով: Ջրածածկման, տանիքների, էլեկտրասյուների, գազատարների վնասման, ծառերի կոտրման ու պատերի փլուզման մի շարք դեպքեր են գրանցվել: Դրանց հետևանքով մարդկային կորուստներ/վնասվածքներ չկան, սակայն շուրջ մեկ տասնյակ մեքենաներ և որոշ ենթակառուցվածքներ են վնասվել: Հիմա արդեն վերականգնման աշխատանքներ են կատարվում արագ տեմպով:
Տեսանյութից կհասկանաք ինչ էր կատարվում փոթորկալից նախապատրաստությունից հետո...»,-գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով կադրեր Ստեփանակերտի տեղումների մասին: