▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտքերից զուրկ, թասիբով վարորդը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Sputnik-ը գրում է. Գյումրիում այսօր շատերն են օրվա հացը տաքսի վարելով վաստակում: Սերյոժա Թադևոսյանն էլ այդ շատերից չի տարբերվում, սակայն միայն՝ առաջին հայացքից: Տարբերություն կա. ու ոչ թե նրա հին 31-10 մակնիշի մեքենան է, այլ հենց վարորդը` արդեն երկար տարիներ հաշմանդամության առաջին կարգ ունեցող վարպետ Սերոժը:

Արյան ոչ լրիվ շրջանառության հետևանքով երկու ոտքից ու մեկ ձեռքի մատներից զրկված Սերյոժան երկու զավակ ունի՝ որդի ու դուստր, բայց հիմա նրանք էլ իրենց օրվա ապրուստը վաստակելու համար արտերկրում են: Երկու տարեցների համար ընտանիքի հիմնական եկամուտը վարպետ Սերոժի հաշմանդամության թոշակն է, կինն էլ շուկայում սուրճ ու կարկանդակ է վաճառում: 45 տարվա վարորդը վերջին 2 տարին է, ինչ իր ու կնոջ ֆինանսական հարցերը փորձում է լուծել տաքսու միջոցով:

«էս վերջին 2 տարին է, ինչ ապրուստս այսպես եմ վաստակում: Չեմ կարող ժամի պատի տակ նստել ու փող մուրալ: Ինձ չի սազում: Տղամարդը պետք է իր փողն ինքն աշխատի: Տաքսի կքշեմ, օրական ինչ աշխատեմ, յոլա կերտամ: Մի օր կեղնի, մի օր չէ: Դատարկ քաղաք է, մարդ չկա: Տանը մենակ մնամ, ինչ էնե՞մ, կինս 10-20 դրամի համար շուկան սուրճ կծախե, ես էլ ամեն օր ստեղ եմ»,- անկեղծանում է նա:

Վարպետ Սերոժը միշտ չէ, որ այս վիճակում է եղել. երկար տարիներ հարմոն է նվագել հարսանիքներում՝ հա՛մ շատ է սիրել, հա՛մ էլ եկամտաբեր գործ է եղել:

«Աղի պես գործ էր, հարսնիքներ կնվագեի ու վաստակովս նույնիսկ 2 ընտանիք էլ կռնայի պահել,- հպարտությամբ հիշում է վարպետը՝ ցույց տալով կտրված մատները,- բայց հմի հարմոն նվագելու մասին խոսելն ավելորդ է: Ըդոր համար տաքսի կքշեմ, թե չէ ու՞մ ըսեմ, թե հացըմ տվեք: Օր կա, գազի փողն էլ չի ելնի, օր էլ կա, մի քանի դրամ կմնա՝ կուրախանամ»:

Ամեն օր մեքենան կանգնեցնում է «Դղյակ» խանութի մոտ ու սպասում «Աստծու տված ուղևորին». շատերը նախընտրում են նորաոճ տաքսի նստել, ոմանք էլ գալիս, բացում են դուռը, տեսնում են վարորդի վիճակն ու կրկին փակում այն՝ վախենալով իրենց կյանքը վստահել հաշմանդամություն ունեցող վարորդին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее