BuzzFeed-ը հերթական հետաքրքիր փորձարկումն է կատարել` այս անգամ օտարերկրացիներին ներկայացնելով հայկական ուտեստներ: Հատկանշականն այն է, որ թանի, ապուրով քյուֆթայի, բաստուրմայի և այլ ուտեսների հետ միասին օտարերկրացիներին ներկայացվել էին նաև լահմաջո և օղի, ինչը բավական մեծ քննարկումների առիթ էր տվել, քանի որ համացանցային օգտատերերից շատերը նշում էին, որ դրանք ամենևին էլ հայկական չեն: