▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը հրապարակել է Կարեն Վարդանյանի սպանության մասին տեսանյութը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանին սպանել են Սեւանի ճանապարհին: Այս մասին ոստիկանության հրապարակած տեսանյութում խոստովանում է սպանության կասկածանքով ձերբակալված 43-ամյա Արթուր Միհրանյանը: «Ընկերոջս հետ Սեւանի ճանապարհին սպանել ենք, տարել, գարաժում թաղել ենք»,-ասել է նա: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Կարեն Վարդանյանի 23-ամյա հարեւան Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը խոստովանել են նաեւ, որ դիակը տեղափոխել են Զոհրաբյանին պատկանող Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակ եւ թաղել: Կասկածյալները ոստիկաններին եւ քննիչներին ցույց են տվել, թե որտեղ է թաղված փորձագետի դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее