▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը գործելու մի ձև գիտի՝դժգոհ քաղաքացիներին բռնել, տանել ոստիկանություն ու «մշակել». Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի՞նչ է ուզում ասել ոստիկանությունը: Ասում է՝ ես թքել եմ ՀՀ Սահմանադրության վրա, Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների վրա, ես գործելու մի ձև գիտեմ՝ դժգոհ քաղաքացիներին բռնել, տանել ոստիկանություն ու <մշակել> և վե՛րջ: Ուշքի եկեք, սա գործելաձև չէ, սա մեր ազատասեր ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն է: Հիշե՛ք, թե մեծն Դերենիկ Դեմիրճյանն ինչպես է բնութագրել ՀԱՅԻՆ, «Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին, - ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկութիւնը, գնացեք՛ , ապրեցեք՛ խաղաղ և երջանիկ։ Եթէ դուք սիրում էք կեանքը, ես սիրում եմ կեանքից աւելի թանկ բանը՝ Ազատութիւնը...» :
Տեսնես ոստիկաններից մեկն ու մեկը կարդացե՞լ է, չէ՞ որ ինքն էլ է ՀԱՅ, էս խոսքերն իրեն էլ են վերաբերվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее