▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանների համար պետք է որ դժվար լիներ ճանաչել իր հոր անունը չճանաչող մարդուն

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է Քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստ, հետախուզման մեջ գտնվող Միհրան Մելքոնյանին բերման ենթարկելու վերաբերյալ ԶԼՄ-ների հարցադրումներին:

Քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստ Սպիտակի բնակիչ, հետախուզման մեջ գտնվող Միհրան Մելքոնյանին ոստիկանություն բերման ենթարկելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում հարցադրում են անում, մասնավորապես, թե հիշյալ տարածքում ծառայություն կատարող ոստիկաններն ինչպե՞ս կարող էին օրեր շարունակ չճանաչել հետախուզվողին:
Նախ տարբեր հանցագործություններ կատարելու համար այսօր հետախուզման մեջ են գտնվում հազարավոր անձինք, և ոչ մի ոստիկան ի վիճակի չէ դեմք առ դեմք և անուն առ անուն հիշել բոլորին:
Սա՝ չիմացողների համար: Իսկ իմացողներին, բայց տարրական տրամաբանությունը մերժողներին մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս մտածել խոսելուց առաջ, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ գլխիվայր չշրջել իրողությունները, առաջնորդվել արդարամտությամբ:
Այս կոչն, ի դեպ, վերաբերում է նաև Միհրան Մելքոնյանի՝ երկու անգամ ոստիկանության բաժին տարվելն ու այնտեղ չճանաչվելը որպես հակափաստարկ բերողներին:
Ի դեպ, երկու դեպքում էլ Միհրան Խաչիկի Մելքոնյանը ներկայացել է որպես Միհրան Վաչիկի Մելքոնյան, և ոստիկանների համար պետք է որ դժվար լիներ ճանաչել իր հոր անունը չճանաչող մարդուն: Բայց ինչպես տեսնում եք` ի վերջո ճանաչեցին…
Սա էլ տրամաբանության ու մտածելու խնդիր է, իսկ պատճառը հետևանքով փոխարինելու սին ջանքերն արդեն տարրական բարոյականության դաշտում են:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее