▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները ստիպել են, որ տղաները համբուրեն իրենց կոշիկները, թքել են նրանց վրա

«Քաղակտիվիստների բերման ենթարկումը Երևանում զինված հարձակումից հետո. իրավական գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ երեկ բերման ենթարկված քաղաքացիներին ոչ միայն ծեծի են ենթարկել, այլ նաև ստորացրել:

«Զորամասում կոնցլագերային պայմաններ են եղել, բոլորին տարել, լցրել են մի դահլիճի մեջ, ռազմագերու կարգավիճակով պահել են, իսկ ում հետ  հին հաշիվներ են ունեցել, դուրս են հանել դահլիճից՝ դրսում ծեծի ենթարկել: Դավիթ Սանասարյանի ու մի քանի երիտասարդի նկատմամբ խոշտանգման երեւի ամենավերին աստիճանն է եղել, այդ ծեծի հետեւանքով Սանասարյանը ոչ միայն  ուղեղի ցնցում է ստացել, այլ նաեւ՝ ստորացում: Սանասարյանին մինչ զորամաս հասցնելը ողջ ճանապարհին ծեծի են ենթարկել այն աստիճան, որ գիտակցությունը կորցրել է. ուշքի է եկել ջրի շփոցից: Ես խոսել եմ Դավիթի հետ, նա պատմեց, որ առաջին հարվածը ստացել է մեքենա նստելուց անմիջապես հետո: Ընթացքում էլ պարբերաբար ծեծել են, հետո երբ ոստիկանները հավանաբար ձանձրացել են ծեծելուց, սկսել են խոշտանգման այլ եղանակներ կիրառել՝ թքել են նրանց վրա, կոշիկները դեմ տվել, որ համբուրեն եւ այլն»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքը ճշգրիտ թվեր չունի, թե այս երկու օրերի ընթացքում քանի ակտիվիստ է բերման ենթարկվել, սակայն մոտավոր հաշվարկով միայն Երեւանում նրանց թիվը հասնում է մինչեւ 200-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее