▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները շահագործել են սպանվածի ավտոմեքենան ու նույնիսկ խախտում արել դրանով

Այս տարվա մայիսին դաժանաբար սպանված Հ. Ֆալանջյանի մայրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ որդուն պատկանող ավտոմեքենան, որն այս պահին ոստիկանության պահպանությանն է հանձնված, շահագործվում է ոստիկանների կողմից: Ավելին՝ որդու մահից 3 ամիս անց այդ ավտոմեքենայով խախտում է կատարվել, ինչի մասին փաստում են ինչպես փոստային առաքմամբ ուղարկված նամակը՝ վարչական խախտման վերաբերյալ, այնպես էլ ոստիկանության՝ www.police.am կայքէջում տեղադրված տեսագրությունը, որն արվել է տեսանկարահանող սարքերի միջոցով: Տեսագրության մեջ հստակ երևում է, որ խախտում կատարած ավտոմեքենան հենց Հ. Ֆալանջյանին պատկանող MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան է:

Հարկ է նշել, որ իրեղեն ապացույցները, համաձայն օրենքի, պետք է պահվեն քրեական գործի հետ: Ոստիկանները, անօրինական ձևով շահագործելով իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենան, կատարել են քրեորեն հետապնդելի արարք: Ինչի վերաբերյալ հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղոդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:

Այս մասին տեղեկացնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее