▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները Պռոշյան փողոցից ցուցարարներին բերման են ենթարկել

Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական պատին և պահանջեց ազատ արձակել քիչ առաջ Պռոշյան փողոցից բերման ենթարկվածներին։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտնեց, որ Պռոշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա շարժվող խաղաղ երթի մոտ 100 մասնակցի են բերման ենթարկել, ավելին՝ ոստիկանական պատը քաղաքացիներին թույլ չի տալիս Պռոշյանից Բաղրամյան հասնել։
«Այս պատերից ներս գտնվողի փախուստի ճանապարհն են ապահովում»,- ասաց Բագրատ Սրբազանը։

***

Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել՝ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը։

***

Ոստիկանները Պռոշյան փողոցից բերման են ենթարկել ցուցարարներին։ Բագրատ Սրբազանը, հավաքի ժամանակ այս լուրը լսելով, դիմեց ոստիկաններին․ «Անօրինականություններ մի գործեք, ձեր լիազորությունները որևէ կերպ չփորձեք գերազանցել։ Մեր հավաքը խաղաղ անհնազանդութան հավաք է՝ մեկ նպատակով․ այս կառավարության ղեկավարն ամբողջ կազմով պետք է հեռանա»,- ասաց նա՝ կոչ անելով մարդկանց չտրվել սադրանքների։ Նա նաև դիմեց ժողովրդին՝ անպայման գալ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ՝ միանալու պատիվ ունեցող հազարավոր մարդկանց։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее