▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բերման ենթարկեցին դերասանուհի Արսինե Խանջյանին

Խորենացի փողոցում ոստիկաններն ու կարմիր բերետավորները այսօր բերման էին ենթարկում բոլոր նրանց, ովքեր հայտնվում էին ոստիկանական պատնեշի առաջ՝ բացառությամբ լրագրողների: 

Քիչ առաջ ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել դերասանուհի Արսինե Խանջյանին, սակայն նրանց ուղությամբ շտապեցին  լրագրողներն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որից հետո ոստիկանները կարծես թե սթափվեցին ու ետ կագնեցին իրենց քայլն իրականացնելուց: 

Ավելի ուշ ՍիվիլՆեթ-ի թղթակից Թաթուլ Հակոբյանը հայտարարեց ուղիղ եթերում, որ Արսեինե Խանջյանին բերման են ենթարկել. հիշեցնենք, որ հայտնի դերասանուհին երեկ միացել էր ցուցարարներին:

Նշենք, որ այդ ընթացքում Արսինե Խանջյանը շտապ հեռախոսազանգ էր կատարել և անգլերենով  էր խոսում. Asekose.am-ի  տեղեկություններով նա զանգահարել էր ամուսնուն՝ Ատոմ էգոյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее