Կարեն Մովսիսյանի «անձնական կյանքի անձեռնմխելիության» համար մտահոգվողների համար:
Չաթի հրապարակման նախապատմությունը չափազանց կարեւոր է`հասկանալու համար այդ արարածի հանդեպ աղջկա արածը:
1.Ամիսներ առաջ տարբեր քննարկումներում «քաջարի» Շվեյկը աջուձախ եւ ամենակեղտոտ պիտակումներով, անվանարկումներով վիրավորեց մի քանի աղջիկների, ովքեր ընդդիմադիր հայացքներ էին արտահայտում: Ես էլ կոչ արեցի նրան իր չափերի մեջ մնալ եւ կոռեկտ պահել ֆեյսբուքյան հանրային տարածքում:
2. Սեքս սիմվոլը, պարզվեց, անցել է այլ գործելաոճի: Հերթով սկսեց չաթի մեջ մտնել հենց այդվ աղջիկների հետ, ում վիրավորել է: Նրանցից մեկը հրապարակեց Կարեն Մովսիսյանի հայհոյախառը նամակը: «Տղամարդը» հրապարակավ եւ ողջ աշխարհի աչքի առջեւ ատկազ եկավ, թե ինքը նման բան է արել (այդ թվում` Հ1 «Ազատ գոտի» հաղորդաշարով, որը նվիրված էր ՖԲ-ի դրական ու բացասական կողմերին): Կարեն Մովսիսյանը մեղադրեց աղջկան, թե իր վրա ... շառ է անում եւ կրկին անցավ գործի` այս անգամ չաթ գրելով մյուս աղջկան, ով նույնպես զայրացած էր ատկազից:
3. Ըստ երեւույթին, «չբռնվող» ոստիկանին բացահայտելու հեռահար նպատակով, այս մի աղջիկը չի մերժում Կարեն Մովսիսյանի հերթական առաջարկը եւ թույլ է տալիս նրան բացվել: Ինչից հետո հրապարակում է իր երկխոսությունը:
Դե այսքանն իմանալուց հետո արդեն ձերն է իրավունքը` սա անձնական կյանքի անձեռնմխելիության խախտո՞ւմ է, թե անառակի բացահայտում, ով ՖԲ-ը այլ բանի հետ է շփոթում եւ սուխոյ ատկազ էր գալիս իր արածների համար:
Մի կողմ եմ թողնում անցած տարիների ընթացքում Կարեն Մովսիսյանի նողկալի պահվածքը իրական կյանքում` ցույցերի, բողոքի ակցիաների ժամանակ: Որքան էլ տհաճ լինի, իքնս էլ համարում եմ, որ նա անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունք ունի: Բայց դա ամենեւին չի նշանակում ոտնձգություն անել աղջկա հանդեպ` նրան վիրավորել ամենակեղտոտ բառերով, ապա հետեւից ընկնել ու մի հատ էլ չաթով այլասեռվել:
Իմ համար աղջկա վրեժխնդրությունը հասկանալի է: Եթե մեզանից ոչ մեկ չի պատժել Կարեն Մովսիսյանին իր պահվածքի համար ու չի պաշտպանել աղջկան, ապա աղջիկն ինքն է իր հարցերը լուծել: Եւ նա ընդամենը մի բան է արել` բացահայտել է տխրահռչակ «որսորդի» արկածները: Ոչ ավելին: Քրեական մեղադրանք չի ներկայացրել:
Հա, մոռացա ասեմ: Ես չգիտեի, որ Կարեն Մովսիսյանը բավականին ֆանատներ ունի, ում համար նորմալ է, թե ինչ է նա անում «թաքուն» եւ «անձնական»` աչքից հեռու: Կարեւորը` թաքուն է անում. իսկը` ԽՍՀՄ նման «մեր մոտ սեքս չկա, որովհետւ այն թաքուն է»:
Մի քանիսի մասով էլ ասեմ` չգիտեի, որ ռեժիմի ամենափոքրիկ պտուտակին, ինչպիսին Կարեն Մովսիսյանն է, կպնել էլ չի կարելի ու հարմարավետորեն տեղավորվել եք նրա «անձնական կյանքի անձեռնամխելիություն անվան տակ»: Իրականում պաշտպանում եմ ռեժիմի հայտնի պատվերներ կատարողին, որից այլոց իրավունքները երբեք չեք պաշտպանել: Հաստատ հիշում եմ այդ բոլոր առիթները:
Ֆեյսբուք