▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանը գրկեց երեխային եւ կարճ ելույթ ունեցավ հանրահավաքում

lragir.am-ը գրում է. Ազատության հրապարակում ելույթ ունեցավ մի քաղաքացի, ով այդտեղ էր եկել իր ընտանիքի հետ: Նա ասաց, որ հրապարակ գալիս իր որդին հարցրել է, թե արդյոք իրեն ոստիկանները բռնելու են: Քաղաքացին այդ օրինակով ցույց է տվել, թե ինչ ընկալում ունի ոստիկանությունը նույնիսկ երեխաների մոտ: Նա ոստիկաններին առաջարկել է մոտենալ եւ սեղմել իր որդու ձեռքը:  «Իմ երեխան ոստիկան տեսնելիս` պետք է ապահով զգա իրեն, ոչ թե այդպես մտածի: Մենք պետք է հասնենք նրան, որ ամեն մեկն այդպես զգա»:

Քիչ անց, ոստիկանը մոտեցել է եւ գրկել երեխային: Նա ասել է, որ ոստիկանությունը պաշտպանում է ժողովրդին, եւ ուզում է, որ կոտրվի այդ պատկերացումը ոստիկանության մասին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Լուսանկարը՝ ՖոտոԼուրի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее