▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանը «ահաբեկչին» սիգարետ էր հյուրասիրում․․․ Անորակ թատրոն՝ իշխանությունների կողմից․ Վարդան Ղուկասյանը՝ Երևանում իրականացված «ահաբեկչության» մասին

Ոստիկանը «ահաբեկչին» սիգարետ էր հյուրասիրում․․․ Անորակ թատրոն՝ իշխանությունների կողմից․ Վարդան Ղուկասյանը՝ Երևանում իրականացված «ահաբեկչության» մասին

***

«Արմթայմս»-ը գրում է, որ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի դիմաց այսօր մի քանի ժամ սպառնալիքներ հնչեցնող նռնակով զինված քաղաքացին Կոտայքի մարզի Զառ համայնքի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է:

Վերջինս Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակից և գաղափարակից է: Մինչ ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած իրադարձությունները, վերջինս սոցիալական ցանցի իր էջում եթերով վրդովմունք է հայտնել «կռվող տղերքի» ձերբակալության համար: Ըստ երևույթին, խոսքը Բևեռի 6 աջակցի ձերբակալության մասին է, որի վերաբերյալ գրառմամբ Հովակիմյանը կիսվել է իր էջում՝ նախքան եթերը, գրում է աղբյուրը:

Թարմացված․ ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմի մասնակից և նույն պատերազմում որդուն կորցրած Արթուրի ու 44-օրյա պատերազմի մասնակից Ստյոպի և Վարդգեսի սրտներն ուժեղ ցավից տրաքեցին:
Անիմաստ, անզգուշ և ոչ տեղին, բայց արդար և ցավով լի սրտերը տրաքեցին:
հ.գ. Ազգային Ժողովրդավարական Բևեռի քաղաքական ղեկավարությունը և ակտիվը ոչ մի կապ չունի տվյալ դեպքի հետ»:

***

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Այս մասին հայտնում ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը: Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինը ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

***

Ինչպես հայտնել էինք, ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակ ներխուժած զինված տղամարդուն վնասազերծեցին, բարեբախտաբար տուժածներ չկան, թեպետ ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տղամարդու բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրանք վիրավորվել են իրենց իսկ պայթեցրած նռնակից, իսկ երրորդ տղամարդը նռնակը ձեռքը մնացել էր շենքի մոտ և ինչ-որ պահանջներ էր ներկայացնում:
Mediahub-ին տեղեկություններ են հայտնի դարձել, թե ինչպես է տեղի ունեցել զինված տղամարդու վնասազերծումը: «Նախ նշենք, որ նրա գրպանում նռնակ կար, որը նա պահում էր մի ձեռքով և սպառնում պայթեցնել, եթե չկատարեն իր պահանջները: Նրա պահանջները, սակայն, անհասկանալի էին, մեզ ասացին` նա կարծես թե ալկոհոլի ազդեցության տակ էր, և հոդաբաշխ մտքեր չէր արտահայտում, որից հասկանալի կդառնար, թե ինչ է ուզում: Սակայն լսվել են Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից դժգոհություններ:

Մոտ երեք ժամ տևած բանակցություններից հետո տարածք են ժամանել ոստիկանության Հատուկ նշանակության վաշտի ծառայողները, ԱԱԾ հատուկ ջոկատայինները: Մեզ ասացին, որ զինված տղամարդը ագրեսիվ շարժումներ է արել ու, նախնական տպավորությամբ, թեքվել է, որ փախուստի կամ որևէ կտրուկ գործողության դիմի, այդ պահին նրա հետ բանակցող փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը կտրուկ բռնել է զինված տղամարդու ձեռքը, որով նա նռնակն էր պահում, որից հետո անմիջապես մոտեցել են ոստիկանության ՀՆՎ-ի ծառայողներն ու ԱԱԾ հատուկ ջոկատայիններն ու վերջնական վնասազերծել տղամարդուն: Մեզ ասացին նաև, որ տղամարդը միայն մեկ նռնակով զինված չի եղել, նրա գրպաններում 5-6 նռնակ է հայտնաբերվել»,- նշում է աղբյուրը:

***

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր տեռորիստները, դրանց հովանավորները, հովանավորների հովանավորները ու գաղափարական հայրերը պիտի րոպե առաջ պատժվեն»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее