Ոստիկանական մեծաթիվ ուժեր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում
***
***
«Կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին` հավաքվեն այստեղ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում և իրականացնեն իրենց քաղաքացիական պարտավորությունը»,- քիչ առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը Դեմիրճյան փողոցի մոտ, որտեղ նրան և բազմահազար քաղաքացիներին ոստիկանները չեն թողնում առաջ շարժվել` պարբերաբար լարվածություն հրահրելով: «Մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնալու»,- վստահեցրեց Սրբազանը: *** |
«Ո՞ր օրենքով է սահմանված, որ կարող եք ոտքով քայլել երիտասարդի դեմքի վրայով, ու դուք եկել, օրենքի մասի՞ն եք խոսում»,- ԱԺ-ի դիմաց ոստիկաններին դիմելով` ասաց Բագրատ Սրբազանը: «Խասյաթ եք սարքել...»,- փորձեց նրան պատասխանել ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, սակայն Բագրատ Սրբազանը սաստեց. «Ավելորդ մի ճղճղա, ղեկավարիցդ լավ բան չես սովորել»: *** |
Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում նշեց, որ ինքն է խնդրել կանանց ու երեխաներին` հեռու մնալ, հաշվի առնելով, թե ինչ խուլիլգանական վարք են դրսևորում ոստիկանները: Այս հայտարարությունը զայրացրեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, նա վրա բերեց` խուլիգանը դուք եք: «Խուլիգան ոստիկանապետ ես խուլիգան ոստիկաններով»,- նրան պատասխանեց Բագրատ Սրբազանը` որպես ապացույց հիշեցնելով պատգամավոր Աշոտ Սիմոնյանին դաժանաբար ծեծելու ու անհայտ ուղղությամբ տանելու խուլիգանական արարքը: |