Ոսկեպարցիներն իրենց դիրքորոշումն են արտահայտում
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը սկսել է ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը: «Ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելի Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տա, թե ինչ հիմքով են Եվրոմիության դիտորդակայն առաքելության ներկայացուցիչներն իրենց իմացությամբ և պետական մարմինների թողտվությամբ ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական և շրջանցել դրանք։ Ոսկեպարցիներն իրենց դիրքորոշումն են արտահայտում»,- հայտնում են համակարգող կենտրոնից: |