Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կերակուր է պատրաստում հայ զինվորների համար:
Հազարավոր մարդիկ տարածել են այս լուսանկարը և շնորհակալության խոսքեր հղել հայ հոգևորականներին, ովքեր հիշեցնենք, ոչ միայն աղոթքով են աջակից եղել հայրենիքի պաշտպաններին:
«Երբ հայը՝ աշխարհիկից մինչ հոգևորական, զինվորյալ է դառնում, նրանից ավելի զորավոր ուժ չկա աշխարհում: Աստվա՛ծ է մեզ առաջնորդողը»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Հայկ Հարությունյանը: