Համացանցում հայտնվել է ծաղրանկար` հետևյալ անունով. Վլադիմիր Վլադիմիրովնա, որն , ըստ երևույթին պատասխան է Մոսկվայի դատարան ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կնոջ խալաթով տանելու փաստին:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը համարվում է Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի պատճառի կասկածյալ. ողբերգության զոհ է դարձել 18 հոգի:
Երեկ, ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ դատարանում Հրաչյա Հարությունյանն առայժմ բառաչում է, ինչը ու նաև նրան կնոջ խալաթով դատարան տանելու փաստը զայրացրել է հայաստանցիներին:
Նշենք, որ այսօր հայտնի է դարձել նաև, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք ներկայացնող դատախազը հայ է ` Գայանե Գրիգորյանը: