«Կարմիր ծաղիկ մը գարունի...»
Փոխվեց եղանակը տարվա... փոխվեցին նաև գույնն ու մեղեդին՝ ներդաշնակ յուրաքանչյուրիս հուզական աշխարհին: Ծառ ու ծաղկունքով դեռ չի լցվել մեր գեղեցիկ հայրենին, բայց հոգիս երգում է կարծես.
«Կարմիր ծաղիկ մը գարունի...»...
-Տեր Աստված, դու ինձ նվիրեցիր գարնան հենց առաջին օրը...
-Դստրիկ իմ չքնաղ, երազներիս թագուհի, խաղաղ ու երջանիկ ապագա եմ մաղթում քեզ և բոլոր մանուկներին: