▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ կարելի է Երևանում համեղ և էժան ընդմիջում անցկացնել

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը սպասարկման ոլորտի և զբոսաշրջության մասին նորաստեղծ՝   yvn.reservin.am կայքում անդրադարձել է, թե որտեղ է կարելի Երևանում էժան և որակյալ ընդմիջում անցկացնել: Կինոքննադատը գրում է. 

Երևանցիները սիրում են քոֆի բրեյք անել և ոտքի վրա սնվել. երբեմնի սուրճն ու անգամ «կոֆեն» որոշ կաստաների մոտ այսօր դարձել է քոֆֆի բրեյք, իսկ ընդմիջումը՝ լանչ։ Այսօր Երևանի կենտրոնում կան բազում վինտաժահոտ սրճարաններ, որտեղ կարելի է ոչ թանկ ու կուշտ հաց ուտել՝ զերծ մնալով ոչ այդքան օգտակար և ոչ միշտ վստահելի ծագման մսով շաուրմաներից։ Այդ մինի սրճարաններում գները շատ հարմար են,  գրավում են միջին վիճակագրական 20-40-ամյա ուրբանիստին, ով սիրում է ժամերով քչփորել համացանցը, ոտքի վրա հանդիպում նշանակել կամ պարզապես վայելել սեփական էգոյի հետ լուռ ժամադրությունը։ Ընտրության համար մենք ունենք մի քանի հարմար վայր, որտեղ հանգիստ կարելի է կշտանալ՝ ունենալով գրպանում ընդամենը 2 000 դրամ, իսկ գաստրոերևակայությունում՝ ոչ շաուրմայամոլ ցանկություններ։ Իհարկե, լանչի վայրերը չեն սահմանափակվում այսքանով, սակայն դրանք առավել պոպուլյար և էժան տարբերակներ են՝ ձեռնտու, օրինակ՝ ուսանողների գրպանին։

Լուսանկարը՝ Navavar ֆեյսբուքյան էջից


«Նավավար». ամենաձկնային, փայտառատ և ծովային լանչաստանը։ Այստեղ գները նույնպես մատչելի են, իսկ ցերեկները՝ հանգիստ, հով և զրույցներին տրամադրող։ Ծովամթերքասերները կարող են գալ բիզնես-լանչի. այստեղ աղմկոտ չի լինում։

Լուսանկարը՝ Plato Yerevan ֆեյսբուքյան էջից


«Պլատո». այս փոքրիկ սրճարանում հանգիստ կարելի է զրուցել մտերիմների հետ՝ համեմելով քննարկումը աղցանի, սենդվիչի, ապուրի և որևէ ոչ ալկոհոլային խմիչքի հետ։ Կա թարմեցնող լիմոնադ, որն առավել հաճելի և դիպուկ ընտրություն կլինի գալիք շոգ օրերին։

Լուսանկարը՝ Մուսկաթ/Muscat ֆեյսբուքյան էջից


Ավելի տնական և պարզ մթնոլորտ կդիմավորի Ձեզ «Մուսկաթում».  լավաշիկներ հավի մսով, բանջարեղենով հնդկաձավար, տերիյակի, թեյ և այլ փոքրաբաժին, սակայն տարատեսակ խավարտներ ու հիմնական ուտեստների ոչ մեծ բաժիններ։ Գներն ու մթնոլորտը տրամադրում են մտերմանալ տարածքի հետ։ Թարմ ծաղիկներ սեղանին և մշտազբաղ նստատեղեր. այս փոքրիկ ուտեստավայրն ակնհայտորեն ունի իր հավատարիմ հաճախորդը։

Իրականում լանչ վայրերն այսքանով չեն սահմանափակվում, պարզապես այս երեքը խիստ մարդասիրական են. ցածր գներ, Փոքր Կենտրոն և ընկերական մթնոլորտ։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее