▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որքա՞ն է #Ինեկոբանկի գինը». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նոր Հայաստանի կենսաթոշակառուն, որպեսզի անխափան ստանա իր հասանելիք կենսաթոշակը, պարտավոր է տարին մեկ անգամ բանկ այցելել և «ներկա ստանալ»: Դրանից հետո բանկը Միասնական սոցիալական ծառայությանը (ՄՍԾ) տեղեկացնում է, որ կենսաթոշակառուն «ողջ և առողջ է»: Եթե կենսաթոշակառուն մոռանում է բանկ գնալ, ապա բանկը ՄՍԾ-ին կենսաթոշակառուի «ողջ և առողջ» լինելու վերաբերյալ չի տեղեկացնում և կենսաթոշակառուն առաջիկա ամսվա կենսաթոշակը չի ստանում:
Այսպիսին են Նոր Հայաստանի բարքերը:
Բանկը ևս պարտականություն ունի: Վերջինս պետք է հասանելի միջոցներով, օրինակ` հեռախոսազանգով կամ SMS-ով, կենսաթոշակառուին հիշեցնի բանկ այցելելու պարտականության մասին:
Առաջին հայացքից շատ պարզ իրավիճակ
է` «ուչաստկովիի գործ է»: Սակայն, Ինեկոբանկը կենսաթոշակառուին որևէ կերպ չի հիշեցնում, կենսաթոշակառուն մոռանում է, բանկ չի այցելում և չի ստանում առաջիկա ամսվա կենսաթոշակը:
Շատերը կարող են ենթադրել, որ Ինեկոբանկը շահախարդախ է` գիտակցաբար կենսաթոշակները չվճարելու համար պայմաններ է ստեղծում, որպեսզի կենսաթոշակների գումարները շրջանառության մեջ դնի: Դա այդպես չէ, քանզի, եթե բանկը ՄՍԾ-ին կենսաթոշակառուի «ողջ և առողջ» լինելու վերաբերյալ չի տեղեկացնում, ապա վերջինս կենսաթոշակը բանկին չի փոխանցում: Այսինքն, այդ իմաստով, Ինեկոբանկը շահախարդախ չէ:
Այդ դեպքում, ո՞րն է բանկի կողմից կենսաթոշակառուին կենսաթոշակից փաստացի «զրկելու» իմաստը:
Ինեկոբանկի մատուցվող ծառայությունների ցանկում առկա է «SMS ծառայությունը»: Վերջինիս հաճախորդները կարող են ակտիվացնել այդ ծառայությունը և բանկից SMS-ներ ստանալ` մեկ SMS-ը 15 ՀՀ դրամով:
Ըստ երևույթին, Ինեկոբանկում մտածում են. ինչու՞ պետք է կենսաթոշառառուին անվճար SMS ուղարկել, եթե կարելի է այն ուղարկել 15 ՀՀ դրամով: Կենսաթոշակառուին կենսաթոշակից «զրկելու» այլ ողջամիտ պատճառ Ինեկոբանկը չունի:
Ստացվում է, որ ընդամենը 15 ՀՀ դրամն է բանկի կողմից կենսաթոշակառուին կենսաթոշակից «զրկելու» իմաստը: Կարծում եմ` հենց այդքան է Ինեկոբանկի բարեվարքության գինը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее