Մեր պռոբլեմը մեր իշխանություները չեն, որքան էլ որ չենք սիրում նրանց:
Մեր պռոբլեմը մեր բացահայտ ու անբացահայտ թշնամիները չեն:
Մեր պռոբլեմը մեր՝ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքն է, որ հետևանք է վերջին դարերում տեղի ունեցած ձևախեղումների:
Մենք վաղուց մեզ չենք ընկալում որպես մեկ մարդու սերունդներ, մեկ ԱԶԳ:
Մեզ համար մեր չճանացած հաը թշնամի է և ոչ ազգակից կամ եղբայր:
Մեզ համար պետությունը նեղացել, դարձել է մեր ընտանիքի չափ, լավագուն դեպքում՝ էլի մի քանի ընտանիքներ: Իսկ մնացյալը մեր համար թշնամիներ են:
Այս վերաբերմունքը, որն ասացի, ձեռքբերովի է, մեզ կործանման է տանում:
Միմյանց հանդեպ վերաբերմունքի փոփոխության հարցը խիստ օրակարգային է:
Ինձ չի թվում, թե այս մեծ պռոբլեմն ունակ են լուծել ներմուծովի իզմ-երը:
Մեզ ազգային գերխնդրականներ են հարկավոր, որոնք կարթնացնեն մեր հոգիներում խոր նիրհած Հային:
Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը
Ֆեյսբուք