Nyut.am-ը գրում է. Մեր աղբյուրի հավաստմամբ հունիսի վերջին, ամենայն հավանականությամբ, Հայաստանում` Ծաղկաձորում տեղի կունենա «օրենքով գողերի» մեծ հավաք-սխոդկա: Հանդիպմանը կմասնակցեն նախկին ԽՍՀՄ տարածքի «օրենքով գողերը»` Շաքրո Մոլոդոյի գլխավորությամբ: Ենթադրվում է, որ ծաղկաձորյան հավաքին կմասնակցի ավելի քան հարյուր քրեական հեղինակություն: Նրանց մեջ հայերի թիվը շատ չի լինի: Ենթադրվում է, որ «սխոդկային» կմասնակցեն նաև ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գողեր»:
Մեր աղբյուրի հավաստմամբ, գողական աշխարհի խնդիրներից բացի, կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Կհստակեցնեն իրենց դիրքորոշումներն այս հարցի շուրջ: Աղբյուրի տեղեկություններով, հանցավոր աշխարհին ձեռնտու չէ այս տարածաշրջանի անկայունությունը,և նրանք ձգտելու են քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատելու ուղղությամբ:
Սովորաբար գողական աշխարհը նման խնդիրներով չի զբաղվում: Բայց 1990-ական թվականներին նման մի «սխոդկա» տեղի է ունենցել Մոսկվայում: Հանրությանը հայտնի է, որ այն ժամանակ «օրենքով գող» Սվո Ռաֆը Մոսկվայում ադրբեջանցիներից «առգրավել էր» մի ավտոշարասյուն զենք-զինամթերք և ուղարկել Ղարաբաղի հայությանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում