▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ առնչություն չունեմ...Իշխան Զաքարյանի հայտարարությունը

 

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ, կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ 
փորձում են իմ անունը կապել պետական ծրագրով իրականացվող Գեղարդալիճ-Գողթ-
Կամարիս ջրագծի կառուցման հետ: 
Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ծրագրի հետ բացարձակապես որևէ առնչություն 
չունեմ: Համարելով, որ այս ամենը վատ տեղեկատվության պատճառով է, հարկ եմ 
համարում տեղեկացնել`
1. «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով նախատեսվում է 
Գեղարդալճի ջուրը 14 կմ տարածքով անցկացնել Գողթ համայնքով, 7 կմ` Կամարիս 
համայնքով, 4.8 կմ` Ողջաբերդ համայնքով, 3.5 կմ` Գեղադիր համայնքով և 3.5 կմ` 
մինչև Հացավան: Ըստ այս ծրագրի պատասխանատուների հայտարարության` 
նախատեսված է ոռոգել Գողթ համայնքում 705 հա, Հացավանում` 120 հա, 
Ողջաբերդում` 55 հա, Գեղադիրում` 120 հա, «Ջրվեժ-Ձորաղբյուր» այգեգործական 
ընկերությանը պատկանող 260 հա և Ջրվեժի «Արգելոցապարկային համալիրի» 
188 հա հողատարածքները:
2. Հայտարարում եմ նաև, որ Գառնի, Գողթ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և 
Կամարիս համայնքներում որևէ հողատարածք չունեմ: Եթե որևէ կազմակերպություն 
կամ քաղաքացի կարող է ապացուցել իմ կապը վերոհիշյալ համայնքներում որևէ 
հողատարածքի հետ, ապա հաջորդ իսկ օրը, օրենքով սահմանված կարգով, «իմ այդ 
սեփականությունը» կնվիրեմ հայտնաբերողին:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ
Իշխան Զաքարյան

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ, կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ փորձում են իմ անունը կապել պետական ծրագրով իրականացվող Գեղարդալիճ-Գողթ-Կամարիս ջրագծի կառուցման հետ:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ծրագրի հետ բացարձակապես որևէ առնչություն չունեմ: Համարելով, որ այս ամենը վատ տեղեկատվության պատճառով է, հարկ եմ համարում տեղեկացնել`

1.     «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջուրը 14 կմ տարածքով անցկացնել Գողթ համայնքով, 7 կմ` Կամարիս համայնքով, 4.8 կմ` Ողջաբերդ համայնքով, 3.5 կմ` Գեղադիր համայնքով և 3.5 կմ` մինչև Հացավան: Ըստ այս ծրագրի պատասխանատուների հայտարարության` նախատեսված է ոռոգել Գողթ համայնքում 705 հա, Հացավանում` 120 հա, Ողջաբերդում` 55 հա, Գեղադիրում` 120 հա, «Ջրվեժ-Ձորաղբյուր» այգեգործական ընկերությանը պատկանող 260 հա և Ջրվեժի «Արգելոցապարկային համալիրի» 188 հա հողատարածքները:

2.     Հայտարարում եմ նաև, որ Գառնի, Գողթ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և Կամարիս համայնքներում որևէ հողատարածք չունեմ: Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքացի կարող է ապացուցել իմ կապը վերոհիշյալ համայնքներում որևէ հողատարածքի հետ, ապա հաջորդ իսկ օրը, օրենքով սահմանված կարգով, «իմ այդ սեփականությունը» կնվիրեմ հայտնաբերողին:

 

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ

Իշխան Զաքարյան 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее