▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդին ալկոհոլ է օգտագործած եղել. Մանրամասներ՝ Լուսաղբյուրում տեղի ունեցած սպանությունից


Արդեն տեղեկացրել ենք այն մասին
, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում: Հայտնաբերվել է 52-ամյա Հայկուշի դին: Ըստ նախնական տեղեկատվության` դեպքի պատճառը հանդիսացել  է մոր և որդու վեճը: Այս առիթով ոստիկանությունը ներկայացրել է որոշ մանրամասներ:

«Սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաբաց համայնքի ղեկավարից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ 1985 թ. ծնված Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 1964 թ. ծնված Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան: Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее